Բուլղարական Սամոկով քաղաքում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մեր ազատոճայիններից 54 կգ քաշային կարգում հանդես եկած Վաղինակ Մաթևոսյանը ոսկու համար պայքարում զիջել է Ռուսաստանը ներկայացնող Ամիրխան Գուվաժոկովին ու դարձել փոխչեմպիոն՝ միաժամանակ նվաճելով պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Մեդալի է արժանացել նաև 50 կգ քաշային կարգում հանդես եկած Նարեկ Հովհաննիսյանը: Նա գրավել է երրորդ տեղը:
ՈՒկրաինայում ստեղծված ներքաղաքական վիճակը հնարավորություն չի տալիս Խարկովում մայիսի 15-ին անցկացնելու երկրի գավաթի եզրափակիչ խաղը «Շախտյորի» ու Կիևի «Դինամոյի» միջև:
Նոր մրցաշրջանում Մադրիդի «Աթլետիկոն» կկրի նոր համազգեստ, որը, ի տարբերություն նախորդ երկու մրցաշրջանների, չի ունենա «Ադրբեջան՝ կրակների երկիր» դաջվածքը:
Այն բանից հետո, երբ «Մոնակոն» Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Գենգամի» հետ, պարզ դարձավ, որ «Պարի Սեն Ժերմենը» չեմպիոնական մրցավազքում անհասանելի է:
Հունիսի 2-13-ին նորվեգական Ստավանգեր քաղաքում կկայանա շախմատային գերմրցաշար, որին կմասնակցի նաև Լևոն Արոնյանը: Մասնակիցները տասն են, գրեթե ամբողջությամբ ներկայացնում են համաշխարհային շախմատի էլիտան:
Հայտնի է WBC վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ալեքսանդր Պովետկինի մրցակիցը` սիրիական ծագումով գերմանացի Մանուել Չարը: Մրցամարտը տեղի կունենա մայիսի 30-ին, Մոսկվայում:
Ի՞նչ է նշանակում մարտը կողմերի համար:
4:0 հաշվով հաղթելով «Աստոն Վիլային»՝ «Մանչեստր Սիթին» հսկայական քայլ կատարեց անգլիական պրեմիեր լիգայում դեպի չեմպիոնություն տանող ճանապարհին: «Քաղաքաբնակները» այս հաղթանակից հետո վաստակեցին 83 միավոր՝ երկու միավորով շրջանցելով «Լիվերպուլին», որի համար ճակատագրական դարձան վերջին երկու տուրերում կրած պարտությունները:
Անգլիական պրեմիեր լիգայի «Մանչեստր Յունայթեդ»-«Հալ Սիթի» հանդիպմանը սկզբունքորեն կարելի էր և չանդրադառնալ, նկատի ունենալով, որ մարզական առումով այն հետաքրքրություն չի ներկայացնում:
Հունիսին Արաբական Միացյալ Էմիրություններում կանցկացվեն արագ և կայծակնային շախմատի տղամարդկանց ու կանանց աշխարհի առաջնությունները: Մասնակիցների մեջ են 2009-ի արագ և 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանն ու Զավեն Անդրիասյանը:
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է 2,4 մլրդ եվրոյի օտարերկրյա ֆինանսավորման ներգրավման մասին՝ Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծի իրագործման նպատակով, որն անմիջական կապ է ստեղծելու Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Սակայն այս ենթակառուցվածքային նախաձեռնությունը ծառայում է շատ ավելի լայն ռազմավարական օրակարգի...